8 Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում.
Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը,
Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։
9 Իսկ ես կցնծամ Տիրոջով,
Կուրախանամ նրա տված փրկությամբ.
10 Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։
Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից,
Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
11 Ինձ վրա հարձակվեցին չարի վկաները.
Հարցնում էին իմ չիմացածից։