3 Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։
4 Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։
Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
5 Անօրենություններս գլխիցս էլ վեր բարձրացան
Եվ ծանր բեռի պես ծանրացան վրաս։
6 Անզգամությանս պատճառով նեխեցին և փտեցին վերքերն իմ։