Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 39

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Համբերությամբ սպասեցի Տիրոջը,

Եվ նայեց ինձ ու լսեց աղոթքս։

3 Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից,

Ժայռի վրա հաստատեց ոտքերս

Եվ ուղղեց իմ ընթացքը։

4 Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։

Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։

5 Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է.

Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։

6 Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։

Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։

7 Զոհեր և պատարագներ չուզեցիր. լսողություն տվեցիր.

Ողջակեզ և մեղքի համար զոհ չուզեցիր։

8 Այնժամ ասացի. «Ահավասիկ գալիս եմ.

Գրքի մեջ գրված է իմ մասին»։

9 Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ,

Եվ օրենքներդ՝ իմ ներսում։

10 Ես կավետարանեմ քո արդարությունը մեծ հավաքներում.

Ահա շրթունքներս չեմ կտրում քեզնից։

Ո՜վ Տեր, դու գիտես, 11 որ քո արդարությունը

Չեմ ծածկել իմ սրտում,

Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։

Ասացի և չթաքցրի քո ողորմությունն

Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։

12 Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր,

Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։

13 Ինձ պաշարեցին չարերը, որոնց թիվ չկար,

Իմ անօրենությունները հասան ինձ, և ես չկարողացա տեսնել։

Գլխիս մազերից ավելի շատացան, և սիրտս լքեց ինձ։

14 Տե՛ր, կամեցի՛ր փրկել ինձ և նայի՛ր, որ օգնես ինձ, Տե՜ր։

15 Թող ամաչեն և ամոթահար լինեն նրանք,

Ովքեր ուզում էին հոգիս կործանել.

Թող հետ դառնան և ամաչեն ինձ չար կամեցողները։

16 Թող անմիջապես ամոթի մատնվեն նրանք,

Ովքեր ինձ ասում էին. «Վա՜յ, վա՜յ»։

17 Թող ցնծան և ուրախանան քեզանով

Բոլորը, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։

Թող ասեն ամեն ժամ. «Աստված մեծ է»,

Նրանք, ովքեր սիրում են քո տված փրկությունը։

18 Աղքատ և անտուն եմ ես, Աստվա՛ծ,

Խորհի՛ր իմ մասին.

Դու ես իմ օգնականն ու պաշտպանը,

Եվ դու, Աստվա՛ծ իմ, մի՛ ուշացիր։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.