Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 41

1 Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության

2 Ինչպես եղջերուն աղբյուրների ջրին է փափագում,

Այնպես էլ իմ հոգին՝ քեզ, ո՜վ Աստված։

3 Հոգիս ծարավ է քեզ, Աստվա՛ծ հզոր և կենդանի.

Ե՞րբ պիտի գամ և երևամ, Աստվա՛ծ, քո առաջ։

4 Արցունքներս կերակուր եղան ինձ համար գիշեր ու ցերեկ,

Քանզի ամեն օր ինձ ասում էին. «Ո՞ւր է քո Աստվածը»։

5 Այս հիշելիս հոգիս տառապում էր իմ ներսում։

Բայց քաջալերվում էի,

Քանի որ Աստծու տան սքանչելի հարկի տակ պիտի մտնեմ

Ցնծության և օրհնության ձայնով

Եվ ձայնով տոնակատարության։

6 Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս,

Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում.

Հույսդ Աստծու վրա՛ դիր։

Նորից փառաբանի՛ր նրան՝

Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։

7 Հոգիս հույժ խռովվեց ինքն իր մեջ,

Դրա համար քեզ հիշեցի Հորդանանի երկրից

Եվ Հերմոնի փոքր լեռից։

8 Խորությունները խորքից ձայնեցին քեզ

Քո սահանքների ձայնով։

Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

9 Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց,

Գիշերով՝ նոր օրհնությունը,

Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։

10 Ասացի Աստծուն. «Իմ օգնականը դու ես,

Ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր-տրտում գնամ

Թշնամուս հալածանքի ժամանակ»։

11 Երբ ոսկորներս փշրվեցին,

Իմ թշնամիներն ինձ նախատեցին՝

Ամեն օր ասելով. «Քո Աստվածն ո՞ւր է»։

12 Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ,

Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հուսա՛ Աստծուն,

Խոստովանի՛ր նրան, քանի որ իմ երեսի փրկիչ Աստվածն է։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.