1 Սաղմոս Դավթի
Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ,
Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։
Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց
Եվ անսուրբ ազգից։
2 Դու ես ինձ հզորացնող Աստվածը.
Ինչո՞ւ մոռացար ինձ,
Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։
3 Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը,
Որ առաջնորդեն ինձ և հանեն
Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։
4 Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝
Աստծու մոտ,
Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։
Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
5 Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս,
Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում.
Հույսդ Աստծու վրա՛ դիր.
Նորից փառաբանի՛ր նրան՝
Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։