Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 50

Ապաշխարության աղոթք

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի, 2 երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեեին

3 Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ

Եվ անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։

4 Ամբողջովին լվա՛ ինձ իմ անօրենություններից

Եվ սրբի՛ր ինձ իմ մեղքերից։

5 Իմ անօրենությունները ես անձամբ գիտեմ,

Եվ իմ մեղքերն իմ առջև են միշտ։

6 Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի,

Հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ։

7 Անօրենությամբ հղացավ և մեղքի մեջ մայրս ծնեց ինձ։

8 Դու, ո՜վ Տեր, ճշմարտությունը սիրեցիր

Եվ քո իմաստությամբ ինձ հայտնեցիր

Անհայտներն ու ծածկվածները։

9 Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ,

Լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ։

10 Ինձ լսելի՛ դարձրու ցնծությունը և ուրախությունը,

Եվ թող ցնծան իմ տառապած ոսկորները։

11 Քո երեսը դարձրո՛ւ իմ մեղքերից

Եվ բոլոր անօրենություններիս քավությո՛ւն տուր։

12 Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մեջ, ո՜վ Աստված,

Եվ ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։

13 Ինձ մի՛ անտեսիր, Տե՜ր,

Եվ քո սուրբ հոգին մի՛ հեռացրու ինձնից։

14 Քեզնով փրկության ցնծությո՛ւնը տուր ինձ

Եվ ամրացրո՛ւ ինձ քո հոգու իշխանությամբ։

15 Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները,

Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։

16 Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկությա՜ն Աստված,

Եվ թող լեզուս ցնծա քո արդարությամբ։

17 Ո՜վ Տեր, եթե բացես շրթունքներս,

Իմ բերանը պիտի երգի քո օրհնությունները։

18 Եթե զոհեր ուզեիր, կտայինք,

Բայց դու ողջակեզներն անգամ չհաճեցիր ընդունել։

19 Աստծու պատարագը խոնարհ հոգին է.

Մաքուր սիրտը և խոնարհ հոգին

Աստված չի արհամարհում։

20 Ո՜վ Տեր, քո կամեցողությամբ բարի՛ք արա Սիոնին,

Եվ թող շինվեն պարիսպները Երուսաղեմի։

21 Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները,

Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.