Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 55

1 Դպրապետին՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից։ Արձանագիր սաղմոս Դավթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գեթում

2 Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ,

Որովհետև մարդն ինձ կոխոտեց.

Պատերազմները հանապազ նեղեցին ինձ։

3 Իմ թշնամիներն ամեն օր կոխոտեցին ինձ,

Եվ շատերը բարձունքից մարտնչեցին իմ դեմ։

4 Ցերեկով թերևս կերկյուղեմ, բայց հույսս Տիրոջ վրա կդնեմ,

5 Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը

Ամբողջ ցերեկվա ընթացքում.

Աստծուն հուսացի ու չեմ վախենալու.

Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։

6 Ամեն օր իմ խոսքերն անարգեցին.

Նրանց չար խորհուրդներն իմ մասին էին։

7 Նրանք թող պանդուխտներ լինեն և գաղտագողի շրջեն.

Գաղտնի հետապնդում էին ինձ,

Ինչպես հետապնդում էին հոգիս։

8 Իբրև ոչնչություն պիտի մերժես նրանց,

Բարկությամբ պիտի հնազանդեցնես ժողովուրդներին։

9 Ո՛վ Աստված, կյանքս կպատմեմ քեզ,

Քո առջև կդնեմ իմ արցունքները,

Ինչպես խոստացար դու ինձ։

10 Իմ թշնամիները թիկունք դարձրած պիտի փախչեն

Այն օրը, երբ աղոթեմ քեզ։

Ահա ճանաչեցի, որ դու իմ Աստվածն ես։

11 Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով,

Տիրոջը գովեմ իմ խոսքերով.

12 Աստծուն հուսացի ու չեմ վախենալու.

Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։

13 Ինձնից են, ո՜վ Աստված, ուխտերն իմ,

Որ քեզ պիտի մատուցեմ օրհնությամբ,

14 Փրկեցիր իմ անձը մահվանից,

Աչքերս՝ արտասուքներից,

Ոտքերս՝ գայթակղությունից.

Հաճելի կլինեմ Տիրոջ առաջ ողջերի երկրում։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.