Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 67

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Թող Աստված ելնի, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն,

Եվ նրան ատողները թող փախչեն նրա երեսից։

3 Թող պակասեն, ինչպես ծուխն է պակասում,

Ինչպես մոմն է հալվում կրակի դեմ,

Այնպես էլ թող կորչեն մեղավորները Աստծու երեսից։

4 Արդարները թող ուրախանան ու ցնծան նրա առաջ

Եվ զվարճանան իրենց ուրախությամբ։

5 Օրհնեցե՛ք Աստծուն և սաղմո՛ս ասացեք նրա անվանը,

Ճամփա՛ բացեք նրան, ով նստում է արևմուտքում,

Եվ նրա անունը Տեր է։

Թող ցնծան նրա առջև և խռովվեն նրա երեսից,

6 Նա, որ հայրն է որբերի և դատավորն այրիների,

Աստված՝ իր սրբավայրում։

7 Աստված բնակեցնում է տնանկներին տան մեջ

Եվ իր քաջությամբ ազատում բանտվածներին,

Ինչպես նաև դառնացողներին,

Որ բնակվում են գերեզմաններում։

8 Աստվա՛ծ, երբ դու ընթացար քո ժողովրդի առջևից,

Երբ անցար անապատով, Հանգիստ

9 Երկիրը ցնցվեց, և երկինքը ցողեց Աստծու երեսից Սինայում՝

Իսրայելի Աստծու առջև։

10 Շնորհաբեր անձրև պատրաստեցիր

Քո ժառանգության համար,

Որը թեև հիվանդացավ, բայց դու կազդուրեցիր նրան,

11 Եվ քո գազանները պիտի բնակվեն այնտեղ։

Քո քաղցրությամբ, Աստվա՛ծ,

Պատրաստություն տեսար աղքատի համար։

12 Տերը պատգամ պիտի տա նրանց,

Ովքեր մեծ զորությամբ բարի լուրն են տալիս.

13 Զորությունների սիրելի՛ թագավոր,

Քո տան գեղեցկությունը մատնվեց ավարի։

14 Թեկուզ և ննջեք վիճակների մեջ,

Աղավնու թևերն արծաթապատ են,

Եվ նրա թիկնամեջքը՝ ոսկեգույն։ Հանգիստ

15 Երկնավորը թագավորներին ցրեց երկրի վրա

Սեղմովնի՝ ձյունով ծածկվելու պես։

16 Աստծու լեռը պարարտ լեռ է,

Հաստատուն և պարարտ լեռ.

17 Եվ ի՞նչ եք կարծում, հպարտացա՛ծ լեռներ։

Ահավասիկ լեռը, որտեղ բարեհաճեց բնակվել Աստված.

Տերն իսկ բնակվելու է այնտեղ հավիտյան։

18 Աստծու կառքերը բյուրապատիկ են՝

Հազարավոր կառապաններով,

Նրանց մեջ է Տերը՝ Սինայի իր սրբարանից։

19 Ելավ բարձունքները և գերիներ առավ, ավար առավ,

Պարգևներ բաշխեց և տվեց մարդկանց որդիներին,

Որ նույնիսկ թերահավատներն այնտեղ բնակվեն։

20 Օրհնյա՜լ է Աստված,

Օրհնյա՜լ է Տերը զօրհանապազ,

Մեր փրկիչ Աստվածը պիտի առաջնորդի մեզ։ Հանգիստ

21 Մեր Աստվածը կենարար Աստված է,

Տիրոջն են մահվան ելքերը։

22 Սակայն Աստված պիտի փշրի մեր թշնամիների գլուխները

Եվ պսակահեր գլուխները նրանց,

Ովքեր շարժվում են անօրենությամբ։

23 Տերն ասաց. «Անդունդների խորքերից պիտի հանեմ

Եվ ժանիքների միջից դուրս պիտի կորզեմ նրան»։

24 Որ ոտքդ արյան մեջ թրջվի, և քո շների լեզուները՝

Թշնամիներիդ արյունով։

25 Աստվա՛ծ, քո ընթացքները երևացին.

Աստծու՝ մեր սուրբ թագավորի ընթացքները։

26 Իշխաններն առաջ անցան՝ օրհնություն մատուցելու

Գուսանների և գովերգուների մեջ։

27 Հավաքներում օրհնեցե՛ք Աստծուն,

Օրհնեցե՛ք Տիրոջը, որ Իսրայելի աղբյուրներից եք։

28 Այնտեղ են հրաշամանուկ Բենիամինը,

Հուդայի առաջնորդ իշխանները,

Զաբուղոնի և Նեփթաղիմի իշխանները։

29 Հրամայի՛ր քո զորությամբ, Աստվա՛ծ,

Զորացրո՛ւ այն, ինչը հաստատեցիր մեր մեջ.

30 Երուսաղեմի քո սուրբ տաճարում թագավորները

Թող ընծաներ մատուցեն քեզ։

31 Սաստի՛ր եղեգների գազանին,

Արջառների և ցուլերի հոտերին։

Պիտի մերժվեն նրանք, որ արծաթով են ընտրված,

Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին։

32 Եգիպտոսից պատգամավորներ պիտի գան,

Հնդիկները շուտով ձեռք կպարզեն Աստծուն։

33 Երկրի թագավորություննե՛ր, օրհնեցե՛ք Աստծուն

Եվ սաղմո՛ս ասացեք Տիրոջը։ Հանգիստ

34 Ճանապա՛րհ բացեք նրան, ով նստում է

Երկինքների երկնքում, արևելքում։

Ահա իր ձայնը պիտի տա, ձայնը զորության։

35 Փա՛ռք տվեք Աստծուն։

Իսրայելի վրա է նրա մեծ վայելչությունը,

Իսկ նրա զորությունը մինչև երկնքի ամպերն է հասնում։

36 Սքանչելի է Աստված իր սրբերի վրա,

Աստվածն Իսրայելի։

Նա զորություն պիտի տա

Եվ հաստատություն իր ժողովրդին.

Օրհնյա՜լ է Աստված։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.