Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 68

1 Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի

2 Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին,

3 Ընկղմվեցի անդունդների խորքերի մեջ,

Որտեղ ինձ համար հանգիստ չկա։

Հասա մինչև խորքերը ծովի,

Եվ հորձանքներն ինձ ընկղմեցին։

4 Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։

Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։

5 Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։

Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները,

Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։

6 Աստվա՛ծ, դու ճանաչեցիր իմ անզգամությունը,

Եվ իմ հանցանքները քեզնից չծածկվեցին։

7 Թող քեզ սպասողները չամաչեն իմ պատճառով,

Տե՛ր, Զորությունների՛ Տեր,

Թող իմ պատճառով ամոթով չմնան նրանք,

Ովքեր փնտրում են քեզ, Աստվա՛ծ Իսրայելի։

8 Քեզ համար համբերեցի նախատինքներին,

Եվ ամոթը ծածկեց իմ երեսը։

9 Օտար եղա ես իմ եղբայրներին

Եվ հյուր՝ իմ մոր որդիների համար։

10 Քո տան նախանձը կերավ ինձ,

Եվ քո նախանձողների նախատինքը

Ընկավ ինձ վրա։

11 Խոնարհեցրի հոգիս պահքով,

Եվ սա նախատինք եղավ ինձ,

12 Իմ հագուստը քուրձ դարձրի

Եվ նրանց աչքին ծաղրանք դարձա։

13 Ինձ չարախոսում էին տան շեմին նստողները,

Ինձ այպանում էին գինի խմողները։

14 Ընդունված ժամին ես աղոթում էի քեզ, Տե՛ր։

Լսի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո առատ ողորմությամբ,

Քո՝ փրկության ճշմարտությամբ։

15 Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխորտակվեմ

Եվ փրկվեմ իմ ատելիներից

Ու բազում ջրերի խորություններից։

16 Ջրերի պտույտների հորձանքները թող ինձ չընկղմեն,

Ջրհորն իր բերանը թող չփակի ինձ վրա։

17 Լսի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև քաղցր է քո ողորմությունը,

Նայի՛ր ինձ ըստ քո մեծ գթառատության

18 Եվ երեսդ մի՛ շրջիր քո ծառայից,

Որովհետև նեղության մեջ եմ ես. լսի՛ր ինձ շուտով։

19 Նայի՛ր հոգուս և արձակի՛ր ինձ

Եվ ապրեցրո՛ւ ինձ իմ թշնամիներից։

20 Որովհետև դու գիտես իմ նախատինքը,

Իմ ամոթն ու իմ պատկառանքը։

21 Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են,

Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։

Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ,

Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։

22 Ինձ լեղի տվեցին կերակուրի փոխարեն,

Ծարավիս պահին քացախ խմեցրին ինձ։

23 Թող նրանց սեղանները որոգայթ դառնան իրենց առջև՝

Իբրև պատիժ և գայթակղություն։

24 Թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն,

Եվ նրանց թիկունքները կորցրո՛ւ հանապազ։

25 Քո զայրույթը նրանց վրա թող թափվի։

Քո բարկության սրտմտությունը

Թող նրանց վրա հասնի։

26 Թող ավերակ դառնան նրանց բնակավայրերը,

Եվ նրանց հարկերում ոչ ոք թող չապրի։

27 Որովհետև ում դու հարվածեցիր, նրանք հալածեցին,

Իմ վերքերին ցավեր ավելացրին։

28 Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր,

Որ չմտնեն քո արդարության մեջ։

29 Թող նրանք ջնջվեն քո կյանքի գրքից

Եվ չգրվեն քո արդարների հետ։

30 Ես աղքատ ու վշտացած եմ.

Քո պարգևած փրկությունը, Աստվա՛ծ, թող վիճակվի ինձ։

31 Աստծու անունը պիտի օրհնեմ օրհնությամբ

Եվ պիտի փառաբանեմ նրան գովերգով։

32 Հաճելի կլինի Աստծուն, քան մատաղ հորթը,

Որ ունի եղջյուրներ և կճղակներ։

33 Աղքատները կտեսնեն և կուրախանան.

Փնտրե՛ք Աստծուն, և ձեր հոգիները կապրեն։

34 Քանզի Տերը լսեց անտուններին

Եվ չարհամարհեց իր բանտարկյալներին։

35 Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը,

Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։

36 Աստված կփրկի Սիոնը,

Եվ կկառուցվեն քաղաքները Հուդայի երկրի,

Կկառուցեն, կբնակեցնեն ու կժառանգեն այն։

37 Այնտեղ կհաստատվի քո ծառայի զավակը,

Եվ քո անունը սիրողները կբնակվեն այնտեղ։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.