3 Ընկղմվեցի անդունդների խորքերի մեջ,
Որտեղ ինձ համար հանգիստ չկա։
Հասա մինչև խորքերը ծովի,
Եվ հորձանքներն ինձ ընկղմեցին։
4 Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։
Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։
5 Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։
Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները,
Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։