Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 73

1 Ասափի՝ իմաստության երգ

Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ.

Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։

2 Հիշի՛ր քո ժողովրդին, որին ստեղծեցիր ի սկզբանե

Եվ փրկեցիր քեզ վիճակված քո ժառանգությունը։

Լեռն այս, որտեղ բնակվեցիր դու, Սիոնն է։

3 Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա.

Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,

4 Քեզ ատողները պարծեցան իրենց բարեկեցության մեջ,

Իրենց նշաններն իբրև զինանշաններ դրեցին

Եվ չհասկացան, 5 որ ելքն ի վերուստ է։

6 Ինչպես անտառում կացիններով կոտրատեցին նրա դռները,

Կացիններով ու մուրճերով միասին կործանեցին այն.

7 Քո սրբարանը հրի մատնեցին և հողին հավասարեցրին,

Պղծեցին քո անվան խորանը։

8 Նրանց ողջ ազգը միասին իր սրտում ասաց.

«Եկե՛ք լռեցնենք Աստծու բոլոր տոները երկրից։

9 Մենք հրաշքներ չտեսանք, ոչ էլ այսուհետև մարգարե կլինի,

Եվ մեզ ոչ ոք չի ճանաչում»։

10 Աստվա՛ծ, թշնամին մինչև ե՞րբ պիտի նախատի,

Եվ հակառակորդն անարգի քո սուրբ անունը։

11 Ինչո՞ւ ես դարձնում քո ձեռքը, և աջդ ծոցիդ մեջ է միշտ։

12 Աստված մեր թագավորն է ժամանակներից առաջ,

Որ փրկություն բերեց երկրի վրա։

13 Դու հաստատեցիր ծովը քո զորությամբ,

Դու խորտակեցիր վիշապների գլուխները ջրերի վրա։

14 Դու փշրեցիր վիշապի գլուխը

Եվ որպես կերակուր տվեցիր եթովպացիների զորքերին։

15 Դու բխեցրիր աղբյուրներն ու վտակները,

Դու ցամաքեցրիր հորդառատ գետերը,

16 Քոնն է ցերեկը, և քոնն է գիշերը,

Դու ստեղծեցիր լույսն ու արևը,

17 Դու ստեղծեցիր երկրի բոլոր սահմանները,

Դու ստեղծեցիր գարունն ու ամառը։

18 Թող սա քեզ հուշ լինի, որ թշնամին նախատեց Տիրոջը,

Անզգամ ժողովուրդը բարկացրեց քո սուրբ անունը։

19 Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին

Եվ մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։

20 Նայի՛ր քո Ուխտին, որովհետև խավար տները

Երկրի վրա լցվեցին անիրավությամբ։

21 Անտունն ամոթով թող չվերադառնա,

Այլ անտունն ու աղքատը թող օրհնեն քո սուրբ անունը։

22 Ելի՛ր և արա՛ դատաստանդ, Աստվա՛ծ.

Հիշի՛ր անզգամի ամենօրյա նախատինքը։

23 Մի՛ մոռացիր պաշտոնյաներիդ ձայնը.

Քեզ ատողների ամբարտավանությունը

Թող անհետանա ընդմիշտ։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.