Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 77

1 Ասափի՝ իմաստության երգ

Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դրեք իմ օրենքներին,

Ակա՛նջ արեք իմ բերանի խոսքերին։

2 Բերանս պիտի առակներով բացեմ,

Ի սկզբանե առակներ պիտի խոսեմ այնպես,

3 Ինչպես լսեցինք ու ճանաչեցինք դրանք,

Եվ ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։

4 Ոչինչ չթաքցվեց նրանց որդիներից՝

Մյուս սերնդին պատմելով Տիրոջ օրհնությունները,

Իր զորությունն ու սքանչելիքները, որ գործեց։

5 Հակոբի վրա հաստատեց իր վկայությունը

Եվ օրենքներ դրեց Իսրայելի վրա։

Մեկընդմիշտ պատվիրեց մեր հայրերին

Դրանք ցույց տալ իրենց որդիներին,

6 Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։

Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն

Եվ պատմեն այդ իրենց զավակներին,

7 Որ իրենց հույսն Աստծու վրա դնեն

Եվ չմոռանան գործերն Աստծու։

Հետևելով պիտի հետևեն նրա պատվիրաններին

8 Եվ չպիտի լինեն իրենց հայրերի նման՝

Չար և դառնացող ազգ, մի ազգ, որ չուղղեց սիրտն իր

Եվ իր հոգին չհիմնեց Աստծու վրա։

9 Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են,

Բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները։

10 Նրանք Տիրոջ ուխտի մեջ չմնացին

Եվ չուզեցին գնալ նրա օրենքների համաձայն։

11 Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները,

Որ ցույց տվեց նրանց.

12 Սքանչելիքները, որ գործեց նրանց հայրերի առջև՝

Եգիպտացիների երկրում և Տայանի դաշտի վրա։

13 Ճեղքեց ծովը և անցկացրեց նրանց՝

Ջրերն ամբարտակների պես կանգնեցնելով։

14 Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց

Եվ գիշերն ամբողջ՝ հրեղեն լույսով։

15 Ճեղքեց վեմը անապատում

Եվ նրանց ջուր տվեց ըմպելու խորախոր անդունդից։

16 Ժայռից ջրեր բխեցրեց և գետերի պես հոսեցրեց ջրերը։

17 Սակայն նրանք շարունակեցին մեղանչել

Եվ է՛լ ավելի բարկացրին Բարձրյալին անջրդի վայրում։

18 Իրենց սրտերում փորձեցին Աստծուն՝

Կերակուր խնդրելով իրենց անձերի համար։

19 Տրտնջացին Աստծուց և ասացին. «Մի՞թե կարող է

Աստված սեղան պատրաստել անապատի մեջ։

20 Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր,

Ու վտակներ հորդեցին նրանից։

Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ

Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։

21 Դրա համար Տերը լսեց այս և անպատվված զգաց։

Հուր բորբոքվեց Հակոբի դեմ,

Եվ բարկությունը սաստկացավ Իսրայելի վրա,

22 Քանզի չհավատացին Աստծուն և չհուսացին նրա փրկությանը։

23 Հրամայեց ամպերին վերին և երկնքի դռները բացեց,

24 Եվ որպես կերակուր՝ մանանա տեղաց նրանց վրա։

Երկնային հացը տվեց նրանց,

25 Հրեշտակների հացը մարդիկ կերան,

Եվ նա լիուլի կերակուր իջեցրեց նրանց համար։

26 Հանեց հարավային հողմը

Եվ իր զորությամբ բերեց հյուսիսայինը։

27 Նրանց վրա միս տեղաց հողմափոշու պես.

Ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ

28 Լցրեց նրանց բանակի մեջ և նրանց վրանների շուրջը։

29 Կերան և լավ հագեցան. նրանց ցանկությունն իրենց տվեց,

30 Եվ իրենց ցանկությունից ոչնչով կարոտ չմնացին։

Մինչ ուտելիքը նրանց բերանում էր,

31 Աստծու բարկությունն

Իջավ նրանց վրա.

Նրանցից շատերին սպանեց

Եվ կործանեց Իսրայելի ընտրագույններին։

32 Այս ամենից հետո նորից մեղանչեցին

Եվ չհավատացին նրա սքանչելիքներին։

33 Նրանց օրերն սպառվեցին ունայնությամբ,

Եվ նրանց տարիներն անցան շատ արագ։

34 Երբ սպանում էր նրանց, փնտրում էին նրան,

Դառնում էին և խմբվում Աստծու շուրջը։

35 Եվ հանկարծ հիշեցին, որ Աստված իրենց օգնականն է.

Բարձրյալ Աստված իրենց փրկիչն է։

36 Իրենց բերաններով սիրեցին նրան, բայց իրենց լեզուներով ստեցին,

37 Նրանց սրտերն ուղիղ չէին նրա հանդեպ, և չհավատացին նրա ուխտին։

38 Բայց նա գթած էր, քավում էր նրանց մեղքերը

Եվ չէր ապականում։

Հաճախ զսպում էր իր բարկությունը

Եվ չէր բորբոքում իր ողջ սրտմտությունը։

39 Հիշում էր, որ նրանք մարմին են, հոգի,

Որ դուրս է ելնում և այլևս չի վերադառնում։

40 Քանի՜ անգամներ դառնացրին նրան անապատում,

Բարկացրին Բարձրյալին անջրդի վայրում։

41 Դարձան և փորձեցին Աստծուն և Իսրայելի Սրբին զայրացրին.

42 Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ փրկեց նրանց իրենց նեղիչների ձեռքերից,

43 Երբ նշաններ և հրաշքներ գործեց եգիպտացիների երկրում ու Տայանի դաշտում։

44 Եգիպտացիների գետերն ու անձրևները արյան փոխեց,

Որ չկարողանան ըմպել։

45 Նրանց վրա շնաճանճեր ուղարկեց, և նրանց կերան,

Եվ նրանց գորտերով ապականեց։

46 Նրանց պտուղը նեխացրեց և նրանց վաստակը մարախին մատնեց։

47 Նրանց այգիները կարկտահարեց

Եվ թզենիները եղյամով պատեց։

48 Նրանց անասունները կարկտի մատնեց

Եվ նրանց ունեցվածքը հրո ճարակ դարձրեց։

49 Նրանց վրա ուղարկեց իր բարկությունն ու զայրույթը,

Զայրույթը, բարկությունը և նեղությունը։

Չար հրեշտակի ձեռքով նրանց վրա տանջանքներ ուղարկեց,

50 Իր բարկությունն ու զայրույթը նրանց ուղղեց։

Նրանց հոգիները չպաշտպանեց մահվանից

Եվ նրանց անասունները մահվան մատնեց։

51 Հարվածեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝

Նրանց ողջ վաստակի երախայրիքը՝

Քամի վրանների տակ։ Հանգիստ

52 Հոտի պես հովվեց իր ժողովրդին

Եվ հոտի պես նրանց անապատ հանեց։

53 Նրանց հույսով առաջնորդեց, և չվախեցան,

Եվ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։

54 Նրանց իր սուրբ լեռը հանեց, լեռն այն,

Որ իր աջով էր կերտել։

55 Նրանց առջևից մաքրեց հեթանոսներին,

Երկիրն իբրև ժառանգություն բաժանեց նրանց

Եվ Իսրայելի ազգը բնակեցրեց նրանց վրանների մեջ։

56 Փորձեցին, դառնացրին Բարձրյալ Աստծուն

Եվ չպահեցին նրա վկայությունը։

57 Վերստին խոտորվեցին, ինչպես իրենց հայրերը.

Դարձյալ եղան թյուր աղեղի նման։

58 Նրան դարձյալ բարկացրին իրենց բագիններով

Եվ շարժեցին նրա նախանձն իրենց կռածո կուռքերով։

59 Աստված լսեց և արհամարհեց նրանց

Եվ խիստ անարգեց Իսրայելին։

60 Մերժեց խորանը Սելովի. խորանը,

Որ հաստատել էր մարդկանց մեջ։

61 Նրանց զորությունը մատնեց գերության

Եվ նրանց գեղեցկությունը՝ իրենց թշնամիների ձեռքը։

62 Սրի անցկացրեց իր ժողովրդին

Եվ անտեսեց իր ժառանգությունը։

63 Նրանց երիտասարդներին հուրը ճարակեց,

Եվ նրանց կույսերի համար ոչ ոք չսգաց,

64 Նրանց քահանաները սրահար եղան,

Եվ նրանց այրիներին ոչ ոք չողբաց։

65 Կարծես թե Տերը քնից արթնացավ,

Ինչպես հսկան է սթափվում գինուց։

66 Իր թշնամիներին հետ շպրտեց՝

Հավիտենական նախատինք տալով նրանց։

67 Նա մերժեց Հովսեփի խորանը և չընտրեց ազգը Եփրեմի,

68 Այլ ընտրեց Հուդայի ազգը, Սիոն լեռը, որ և սիրեց։

69 Նրա սրբարանը ռնգեղջուրի պես շինեց.

Երկրում հաստատեց նրան հավիտյան։

70 Ընտրեց Դավթին՝ իր ծառային,

Եվ նրան զատեց ոչխարների հոտից.

71 Կրտսերների միջից ընդունեց նրան,

Որ հովվի իր ծառա Հակոբին

Եվ իր ժառանգությունը՝ Իսրայելը.

72 Հովվում էր նրանց իր սրտի իմաստությամբ

Եվ առաջնորդում էր նրանց

Իր ձեռքերի անմեղությամբ։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.