1 Սաղմոս Ասափի
Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ
Եվ քո սուրբ տաճարը պղծեցին.
Երուսաղեմը մրգապահի հյուղակ դարձրին։
2 Քո ծառաների դիակները նետեցին որպես կեր երկնի թռչուններին
Եվ սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
3 Նրանց արյունը ջրի նման թափեցին Երուսաղեմի շուրջը,
Եվ չկար մեկը, որ թաղեր նրանց։
4 Մեր հարևանների և մեր դրացիների համար
Նախատինք ու ծաղրուծանակ դարձանք մենք։