Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 85

1 Աղոթք Դավթի

Տե՛ր, խոնարհի՛ր ականջդ և լսի՛ր ինձ,

Որովհետև աղքատ և անտուն եմ ես։

2 Սո՛ւրբ պահիր հոգիս, Տե՛ր, փրկի՛ր, Աստվա՛ծ, քո ծառային,

Որ քեզ հուսաց։

3 Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև ամեն օր քեզ աղաղակեցի,

4 Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, որովհետև, Տե՛ր,

Հոգիս քեզ բարձրացրի։

5 Քանզի դու, Տե՛ր, քաղցր և ուղիղ ես,

Բազումողորմ նրանց հանդեպ, ովքեր աղոթում են քեզ։

6 Ունկնդրի՛ր աղոթքներս, Տե՛ր, և նայի՛ր խնդրանքներիս ձայնին։

7 Նեղությանս օրը քեզ աղոթեցի, և դու լսեցիր ինձ։

8 Աստվածների մեջ ոչ ոք նման չէ քեզ, Տե՛ր,

Եվ ոչինչ չկա քո գործերի պես։

9 Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր,

Պիտի գան և երկրպագեն քո առաջ

Եվ քո անունը հավիտյան փառավորեն։

10 Մեծ ես դու, Տե՛ր, և սքանչելիքներ ես գործում,

Եվ միայն դո՛ւ ես Աստված։

11 Ինձ առաջնորդի՛ր քո ճանապարհով, որ գնամ քո ճշմարտությամբ,

Եվ սիրտս ուրախ թող լինի՝ ակնածելով քո անունից։

12 Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Իմ համակ սրտով և պիտի փառավորեմ

Հավիտյան քո անունը։

13 Մեծ եղավ քո ողորմությունն ինձ վրա.

Փրկեցիր հոգիս դժոխքի խորքից։

14 Անօրենները հարձակվեցին վրաս, Աստվա՛ծ,

Հզորների ամբոխներն իմ անձը փնտրեցին

Եվ քեզ Աստված չհամարեցին իրենց առջև։

15 Բայց դու, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, գթած և ողորմած ես,

Համբերատար, բազումողորմ և ճշմարիտ։

16 Նայի՛ր և ողորմի՛ր ինձ.

Զորությո՛ւն տուր քո ծառային,

Պահպանի՛ր քո աղախնի որդուն

17 Եվ բարության նշա՛ն ցույց տուր ինձ։

Ինձ ատողները պիտի տեսնեն և ամաչեն,

Որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր ինձ և մխիթարեցիր։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.