1 Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի
Տերը թագավորեց, վայելչություն հագավ,
Զորություն հագավ Տերը և գոտևորվեց,
Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։
2 Վաղուց է պատրաստ քո աթոռը,
Եվ հավերժ ես դու։
3 Գետերը բարձրացան, Տե՛ր,
Եվ գետերը բարձրացրին իրենց ձայները,
Գետերը պիտի հորդեն իրենց հոսքերում։