1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց
Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը,
Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն,
2 Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը,
Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,
3 Հեթանոսներին պատմե՛ք նրա փառքը
Եվ բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները։
4 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ,
Ահարկու է նա բոլոր կուռքերի վրա։
5 Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են,
Եվ Տերը ստեղծեց երկինքը։
6 Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են,
Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։