Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 17

6 Դժոխքի ցավերն ինձ պաշարեցին,

Եվ մահվան որոգայթներն ինձ հասան։

7 Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի

Եվ առ Աստված աղաղակս բարձրացրի։

Իմ աղոթքի ձայնն իր սուրբ տաճարից լսեց,

Եվ նրան ուղղված իմ աղաղակը

Հասնելու է նրա ականջին։

8 Ցնցվեց ու դողաց երկիրը,

Լեռների հիմքերը սասանվեցին ու խախտվեցին,

Քանզի Աստված բարկացավ նրանց վրա։

9 Ծուխ ելավ նրա բարկությունից,

Հուր բորբոքվեց նրա երեսից,

Եվ կայծակներ ելան նրանից։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também