1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Տերն է իմ հովիվը,
Եվ ինձ ոչինչ չի պակասելու։
2 Ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում
Եվ հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։
3 Ինձ վերադարձրեց իմ հոգին
Եվ իր անվան համար
Ինձ առաջնորդեց
Արդարության ճանապարհներով։
4 Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով,
Չարից չպիտի վախենամ.
Քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։
Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։
5 Իմ առջև սեղան պատրաստեցիր
Ինձ հալածողների աչքերի առաջ։
Գլուխն իմ օծեցիր յուղով,
Քո բաժակը՝ իբրև անապակ գինի,
Արբեցրեց ինձ։
6 Քո ողորմությունը, Տե՜ր,
Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին,
Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։