Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 51

4 Իր լեզվով զօրհանապազ անիրավություն խորհեց,

Սուր ածելիի պես սրեց իր նենգությունը,

5 Բարությունից ավելի չարություն սիրեց

Եվ արդար խոսքերից ավելի՝ անօրենություն։ Հանգիստ

6 Նա ամեն տեսակ կործանարար խոսքեր

Եվ նենգավոր լեզուներ սիրեց։

7 Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ,

Կխլի և կհանի նրան իր բնակավայրից

Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։

8 Կտեսնեն արդարներն ու կերկյուղեն,

Կծաղրեն նրան և կասեն.

9 «Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց,

Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց

Եվ զորացավ իր նանրությամբ»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também